կարևոր
1059 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 14:12

Պրեմիեր լիգան հնարավոր է կվերսկսվի հունիսի 13-ին

Պրեմիեր լիգան հնարավոր է կվերսկսվի հունիսի 13-ին

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսից: Այս մասին գրում է Mirror-ը: Պրեմիեր լիգան պլանավորվում է վերսկսել հունիսի 13-ին: Այժմ առաջնության կազմակերպիչները ձգտում են երկրի կառավությունից թույլտվություն ստանալ թիմերի մարզումները վերսկսելու համար:
  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: