կարևոր
1816 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 13:15

Կրթության փորձագետը խնդիր է տեսնում բուհ ընդունվելու համար ընդամենը 1 քննություն հանձնելու հարցում

Կրթության փորձագետը խնդիր է տեսնում բուհ ընդունվելու համար ընդամենը 1 քննություն հանձնելու հարցում

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը միանշանակ ճիշտ է համարում այս տարի դպրոցներում փոխադրական քննությունների չեղարկումը, սակայն խնդիր է տեսնում բուհ ընդունվելու համար ընդամենը 1 քննություն հանձնելու հարցում:

«Ցանկալի էր, որ քննությունների թիվը շատ լիներ, բայց նախարարությունը որոշեց գնալ փոքր ռիսկերի ճանապարհով: Այս իմաստով մոտեցումը հասկանալի է, բայց այս դեպքում խնդիրներ լինելու են ի տարբերություն փոխադրական քննությունների, որոնց չեղարկումը որոշ չափով կազդի կրթության որակի վրա, այստեղ, բացի կրթության որակի հարցից, նաև կարող են խնդիրներ առաջանալ: Օրինակ՝ հատկապես օտար լեզուների գրավոր քննությունների ժամանակ մեծ թվով դիմորդներ ստանում են առավելագույն միավոր, այստեղ խնդիր է առաջանալու, թե ովքեր նրանցից պետք է անվճար սովորեն»,- ասաց Խաչատրյանը: