կարևոր
1348 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 13:06

Վարակազերծման հարցով ԱԻՆ-ն աջակցում է բոլոր համայնքներին

Վարակազերծման հարցով ԱԻՆ-ն աջակցում է բոլոր համայնքներին

Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։

Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։ Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։

Բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում։