24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիս ամսվա ընթացքում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հստակեցրել է, թե ինչպես կընթանա հետկարանտինային մարզումային շրջանը: Մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների: Իսկ ահա արդեն հունիսի 1-ից թիմերին կթույլատրվի ընդհանուր մարզումը: Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիային լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: