24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 841-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 99 հազար 399: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս ընթացքում ապաքինվել է ավելի քան 10 հազար մարդ, 972-ը մահացել է:
«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 99 հազար 399 դեպք է գրանցվել (+6.2 տոկոս), 85 ռեգիոնում: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 1830 մարդ: Ընդհանուր առամբ ապաքինվածների թիվը կազմում է 10 հազար 286: Վերջին մեկ օրում վարակի հետևանքով երկրում գրանցվել է մահվան 108 դեպք: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 972»,-նշված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հաստատված դեպքերի 2 հազար 624-ի մոտ ախտանշաններ չեն եղել: