կարևոր
2148 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 12:36

Այսօր Երկրի կողքով մոտ 2 կմ տրամագծով երկնաքար կանցնի

Այսօր Երկրի կողքով մոտ 2 կմ տրամագծով երկնաքար կանցնի

Ապրիլի 29-ին Երկրի կողքով մոտ երկու կիլոմետր տրամագծով երկնաքար կանցնի, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 1998թ. ՆԱՍԱ-ի կողմից հայտնաբերված 1998 OR2 երկնային մարմնի մասին է:

Ըստ գիտնականների՝ երկնաքարը որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի համար, քանի որ կանցնի անվտանգ 4,5 մլն կմ հեռավորության վրա: Նշվում է, որ դա 16 անգամ ավելի է մեծ է Լուսնի և Երկրի միջև եղած հեռավորությունից:

Հաջորդ անգամ այս երկնաքարը Երկրի կողքով կանցնի 2079թ.: Այդ ժամանակ դրա և մոլորակի միջև եղած հեռավորությունն այժմյան հեռավորությունից 3,5 անգամ պակաս կլինի:

Գիտնականները, որոնք ապրիլի կեսից հետևում են երկնաքարի տեղաշարժին, նկատել են, որ դրա շուրջ գտնվող փոշու և բեկորների կույտի ֆոնին այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երկնային մարմինը դիմակ է կրում: