Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Աշխարհի չեմպիոնը նախորդ տուրի անհաջող խաղից հետո այս անգամ հաղթանակ է տոնել` առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկատամամբ: Մյուս պարտիայում Ալիռեզա Ֆիրուջան էլ պարտության է մատնել Անիշ Գիրիին: Այժմ Կարլսենը կրկին միանձնյա առաջատարն է:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: