կարևոր
1193 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 11:57

Մեկանգամյա օգտագործման ճաշացուցակ և սպասք. ԱՄՆ-ում ռեստորանները լրջացնում են սպասարկումը

Մեկանգամյա օգտագործման ճաշացուցակ և սպասք. ԱՄՆ-ում ռեստորանները լրջացնում են սպասարկումը

ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների կամ եկեղեցիների վերաբերյալ:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ առաջարկությունները մշակել է Վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որը փաստաթուղթը տրամադրել է Սպիտակ տանը: Այն դեռևս վերջնական հաստատման փուլում է:

Գերատեսչության առաջարկությունները նախատեսված են 7 տեսակի հաստատությունների համար՝ ներառյալ դպրոցների, ճամբարների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների, հանրային տրանսպորտի, բարերի և ռեստորանների, ինչպես նաև այլ աշխատավայրերի համար:

Ուղեցույցում ասված է, որ ռեստորանները պետք է կիրառեն մեկանգամյա ճաշացուցակ և սպասք: Պետք է դրամարկղերի մոտ տեղադրվեն պաշտպանիչ ապակիներ, սահմանափակվի հերթափոխի աշխատակիցների թիվը և վերացվեն բուֆետները:

Ազգային ռեստորանների ասոցիացիայի փոխնախագահ Լարի Լինչն ասում է, որ նոր ուղեցույցները վերաբերում են առողջությանը և սանիտարական ոլորտի բազմաթիվ խնդիրների, որոնք արդեն ընդգրկված են եղել սննդի ոլորտը կարգավորող փաստաթղթերում: Նա ակնկալում է, որ ռեստորանների սեփականատերերը կողջունեն այս նոր ցուցումները:

«Նրանք ուզում են, որ մարդիկ վերադառնան և ճաշեն, երբ ամեն ինչ կարգավորվի, և երբ զգան, որ պատրաստ են: Նրանք շատ լուրջ են վերաբերում հանրության անվտանգության հարցերին»,- նշել է Լինչը: