01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ընտանիքի ութ անդամները մահացել են: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, նրանցից 6-ը երեխաներ են։
«Հրդեհի հետեւանքով զոհվել է երկու մեծահասակ եւ վեց երեխա․ ամենամեծը 8 տարեկան էր, փոքրը՝ մեկ ամսական։ Ընտանիքն անապահով է եղել»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Ներկայումս հրդեհը մարվել է։