կարևոր
2327 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 10:03

Այսօր Պարի միջազգային օրն է

Այսօր Պարի միջազգային օրն է

Ամեն տարի ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը (International Dance Day), հաղորդում է Calend.ru-ն։

Պարի բոլոր ոճերին նվիրված այս տոնը սկսել են նշել 1982 թվականից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր եւ պարուսույց, արվեստի տեսաբան Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրը, որը պատմության մեջ մտել է որպես «ժամանակակից բալետի հայր»:

Տոնի գլխավոր գաղափարը պարի բոլոր ուղղությունների միավորումն է՝ որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրն առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով: