կարևոր
1775 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 09:32

ՃՏՊ` Ավան վարչական շրջանում. տուժածներ չկան

ՃՏՊ` Ավան վարչական շրջանում. տուժածներ չկան

Ապրիլի 28-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 325» (վարորդ` Կարեն Մ.) և «Nissan Tida» (վարորդ` Արամ Գ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: