ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներողություն խնդրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Ալեն Սիմոնյանն իր այդ ելույթում Անի Սամսոնյանին մասնավորապես ասել էր՝ բավական է սևեռվեք ինձ վրա, ես ամուսնացած մարդ եմ:
Սիմոնյանը նշեց, որ ցավալի էր այն ամենը, ինչ եղավ ԱԺ-ում և ասաց, որ չի ուզում մանրանալ, պատմել ինչ եղավ, ինչպես եղավ:
«Բայց մի կարևոր փաստ եմ ուզում նշել: Ուզում եմ ասել, որ այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք, կապված տիկին Սամսոյանի հետ, որը ես արել եմ, ես համարում եմ սխալ և ընդունում եմ իմ սխալը: Ելույթի ժամանակ ես պետք է զսպեի իմ բարկությունը, թեև ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել, միգուցե դա եղել է զուտ բարկությունից, լարվածությունից դրդված, ոչ մի ամոթ բան չեմ տեսնում նրա մեջ, որ որպես ԱԺ պատգամավոր, որպես հայ տղամարդ, եթերով նման բան ասեմ իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել:
Ընդունում եմ այն քննադատությունը, որը կարդացի, լսեցի և ներղություն եմ խնդրում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, Սիմոնյանը նշեց, որ տեղի ունեցածի հետ կապված իր ասելիքն ասել է:
Մանրամասները՝ տեսանյութում: