կարևոր
3502 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 01:18

Այդ հույժ կարևոր «տեղեկատվությունը» չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակի համար. Ամրամ Մակինյան

 Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մանե Գևորգյանի գրառմանը, հակադարձել է գրաելով․ 

«Հարգելի տիկին Գևորգյան, անչափ շնորհակալ եմ այս հույժ կարևոր «տեղեկատվությունն» ուշ ժամի հրապարակելու համար։ Այն չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակը գրանցելու համար։

Հ.Գ. Ձեր հաջորդ գրառման մեջ առաջարկում եմ նշել, որ Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում»,- գրել է Մակինյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։