04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Վարչապետին ուղիղ ենթակա ոստիկանապետի աչքի առաջ քարուքանդ են անում ոստիկանության դիմադրությունը, մտնում են հիվանդանոց ու ոստիկանների աչքի առաջ մարդկանց են մորթում, իսկ Փաշինյանը մամուլի քարտուղարի բերանով հանրությանը փորձում է կերակրել ինչ-որ հնարված փայերի ու փայատերերի մասին կերակուրով»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Սա էլ հերիք չէ` վարչապետ Փաշինյանը փորձում է իր ստեղծագործություններում նշել Արթուր Վանեցյանի անունը։ Հասկանում եմ, որ ձեր իշխանության վախճանի հոտն արդեն քթներիդ տակ է, բայց դրա մեղավորը բացառապես դուք եք ձեր ապաշնորհությամբ», - նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է։