կարևոր
1675 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 23:55

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Երևանում ապրիլի 29-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վ։ Գիշերը կդիտվի +8, ցերեկը՝ +19, երեկոյան՝ +12 աստիճան տաքություն։