25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Չինաստանի Շանհայ քաղաքում վերաբացվել է զբոսաշրջային վայրերի 83 տոկոսը, շուրջ 5200 հյուրանոցներ ամբողջ քաղաքում վերսկսել են բնականոն աշխատանքը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Սակայն, նշվում է, որ հյուրանոցները և ռեստորանները պետք է ընդունեն այցելուների ոչ ավելի, քան 30 տոկոսին։ Բացի այդ, ընկերությունների սեփականատերերը եւ կառավարիչները պետք է կանոնակարգեն հյուրերի հոսքը, խուսափեն մարդկանց կուտակումներից տեսարժան վայրերում եւ նեղ ճանապարհահատվածներում։
Ընկերությունների օպերատորները պետք է ուժեղացնեն պահակակետերը եւ հիշեցնեն զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք միմյանցից պահպանեն սոցիալական հեռավորությունը։