կարևոր
2015 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 21:17

Չինաստանի ԱԳՆ-ն «կատակերգություն» է անվանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

Չինաստանի ԱԳՆ-ն «կատակերգություն» է անվանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ԱՄՆ-ն այժմ փորձում է վարկաբեկել մյուսներին, մեղքը բարդում է ուրիշների վրա։ Նման գործողություններն անբարոյական են, անպատասխանատու եւ ոչ մի կերպ չեն օգնում համաճարակի տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է РИА Новости-ն։

«ԱՄՆ-ը միայն մեկ նպատակ ունի՝ խուսափել պատասխանատվությունից»,-նշել է Շուանը՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները պետք է մտածեն սեփական խնդիրների շուրջ եւ միջոցներ գտնեն բռնկումը զսպելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին մեղադրել էր կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության մեջ: Նրա խոսքով՝ այդ երկրները ձգտում են վարկաբեկել վիրուսի տարածմանը հակազդելու ԱՄՆ իշխանությունների գործողությունները։