12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գեղարքունիքի մարզում ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով 2 մարդ մահացել է, 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2-ն էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada և Niva մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան կրակոցի հետքեր։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ: Քիչ առաջ Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում: Հսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները։