կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 19:40

Ադրբեջանում բանկային ճգնաժամը խորանում է․ երկու դրամատուն զրկվել է լիցենզիայից

Ադրբեջանում բանկային ճգնաժամը խորանում է․ երկու դրամատուն զրկվել է լիցենզիայից

Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել երկու բանկի գործունեության լիցենզիաները։ Ինչպես նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարությունում, Atabank և Amrahbank դրամատների գործունեության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է ապրիլի 28-ին։

Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության, բանկերի ֆինանսական վիճակի վատթարացումը վաղուց է սկսվել և նրանք չեն կարողանում վերադարձնել ավանդատուների միջոցները։

Ապրիլի 27-ին Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում էր մտցրել երկրի չորս դրամատներում։ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել էին ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։