կարևոր
1464 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 19:19

Պարետի որոշմամբ՝ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվել են

Պարետի որոշմամբ՝ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվել են

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվում են մինչև մայիսի 3-ը, ժամը 23։56։

 «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 3-ը՝ ժամը 23։59-ը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է պարետի որոշման մեջ: