05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մուտքի փայտյա դուռը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր տան հարևանությամբ՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ առանձնատան երկրորդ հարկ:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս տան տարբեր սենյակներում առկա իրերը տեղաշարժելով՝ փնտրել է գումար և թանկարժեք իրեր, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով, իր կամքից անկախ հանգամանքներով, հափշտակությունն ավարտին չի հասցրել: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նա ձեռքին եղած կրակայրիչով հրկիզել է տունը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: