24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի: Այս մասին հայտնում է AnalitikaUa.net-ը:
Կիև-Երևան-Կիև չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները:
Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման մեջ:
Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր:
Մարտի 14-ից սկսած մոտ 23 հազար քաղաքացի է աշխարհի տարբեր երկրներից վերադարձել Հայաստան։