Շատ ուրախ եմ, որ պապիկին Ծիծեռնակաբերդ թողեցիք ու խնամքի տակ եք վերցրել, տունն էլ վերանորոգում եք։ Մի կողմ թողնելով այս պատմության բոլոր այլ մանրամասներն ու կողմերը, խնդրում եմ առաջին հերթին ապահովել կորոնավիրուսից բխող բոլոր համաճարակային իրավիճակների համար անհրաժեշտ սանիտարական նորմերի պահպանումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Արփի Բեգլարյանը:
«Նույն շենքում ու ավելին` նույն հարկում բնակվում են իմ ծնողները, ովքեր ինքնամեկուսացվել են, հետևում են բոլոր կանոններին, տնից դուրս են գալիս շատ հազվադեպ, որ հանկարծ չվարակվեն, բայց այն ինչ հիմա կատարվում է մեր մուտքում ուղղակի անթույլատրելի է։ Խախտվում են բոլոր նորմերը և օրենքները, օրը 100 մարդ գնում գալիս է, այդ թվում բարեկամներ, լրագրողներ, շինարարներ և այլն։ Ինչ անում եք լավ եք անում, բայց ես, որպես հպարտ քաղաքացի պահանջում եմ ապահովվել բոլոր նորմերը և գոնե պատշաճ դեզինֆեկցիա իրականացնել այդքան ելք ու մուտքից հետո։ Եթե պահանջում եք, որ բոլորը մնան տանը, ուրեմն թող բոլորը մնան տանը, իսկ եթե առաջացել է գործունեություն ծավալելու անհրաժեշտություն, ուրեմն հետևեք նորմերին, օրինակ, որ դուռը չթակեն, առավել ևս տուն չմտնեն ու գնալ գալուց ձեռնոցներ ու դիմակներ կրեն, իսկ շքամուտքում ու վրելակում, որն անընդմեջ շահագործվում է, գոնե օրը մեկ անգամ անպայման դեզինֆեկցիա իրականացնեն։
PR-–ը լավ է, իսկ գրագետ PR-ը` կրկնակի լավ է։ Խնդրում եմ լինել հետևողական այս հարցում, լրագրող ընկերներիս նույնպես խնդրում եմ լինել հետևողական։
Իսկ եթե վտանգ չկա (ինչն իհարկե այդպես չէ), ուրեմն ասեք մնացածն էլ դուրս գան, անցնեն գործի, հանգիստ "ռեմոնտներ" անեն ու դուրս գան զբոսնելու ու աշխատանքի»,-գրել է Արփի Բեգլարյանը։