08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային առաջնությունը կարող է վերսկսվել միայն օգոստոսին: Այս մասին գրում է L'Equipe-ը:
Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանում, որ կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում վերսկսվի առաջնությունը, եթե անգամ մայիսի 11-ին հանվեն անվտանգության հետ կապված սահմանափակումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: