24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․
«Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու ևստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: