Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։ Այս մասին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մասին:
«Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին ժամը՝ 10։00-ին Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ Ինքնաթիռների թռիչքները կլինեն զորամասերում արարողակարգային միջոցառումների հետ զուգահեռ»,- հայտնել է Դվորնիկովը։
Միջոցառմանն, ընդհանուր առմամբ, ներգրավվելու են 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։