Կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել «Սեւանի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ -ի աշխատակիցներից մեկի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք «Սևան թերթ»-ի ֆեյսբուքյան էջից:
Ավելի վաղ հայտնել էինք մարզում կորոնավիրուսի 1 նոր դեպքի մասին և նշել, որ մարզում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սեւան համայնքներից են: