28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ապրիլի 28-ին՝ ժամը 11:04-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում է 7 փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները, և միջհամայնքային ավտոճանապարհը:
Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: