28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերել և առգրավել են լիրիկայի 70-ից ավելի հաբ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։