կարևոր
2419 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 13:56

1–ին դասարանցիների ընդունելությունը նախատեսված է հունիսի առաջին տասնօրյակում՝ էլեկտրոնային տարբերակով

1–ին դասարանցիների ընդունելությունը նախատեսված է հունիսի առաջին տասնօրյակում՝ էլեկտրոնային տարբերակով

Անցած տարի Երեւանում 1–ին դասարանցիների ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով կատարվեց, այս տարի էլեկտրոնային կիրականացվի ամբողջ հանրապետության 1–ին դասարանցիների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե դպրոց ընդունվելու համար 1–ին դասարանցիներին, ե՞րբ պետք է գրանցել։

«Մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել, նախևառաջ հանրակրթության մասին օրենքում, որի փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2–ին։ Դրանով սահմանել ենք առաջնահերթությունները, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան ուսումնական հաստատությունում ընդգրկման որոշակի առաջնահերթություն։ Նախատեսել ենք հունիսի առաջին տասնօրյակում գործընթացի կազմակերպումը նաև հաշվի առնելով անցյալ տարի որոշակի տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրները այս տարի ավելի վաղ՝ մարտ ամսից, փորձել ենք իրականացնել բոլոր փորձարկումներն ու ճշտումները, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիրներ չունենանք»,– նշել է Անդրեասյանը։