24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ավստրիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման պայմաններում որոշում է կայացվել մայիսից հանել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche welle»-ը։
Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ մայիսի 1-ից թույլատրվելու է նաև մարդկանց հավաքվել, բայց թիվը պետք է չգերազանցի 10-ը: Քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն 1 մետրի չափով:
Որոշակի պայմաններ պահպանելու պարագայում կթույլատրվի անցկացնել նաև ցույցեր: Այդ պայմանները կգործեն մինչև հունիսի վերջը: Մայիսի 15-ից համապատասխան անվտանգության պայմաններ ապահովելու պարագայում կբացվեն ռեստորանները, իսկ մայիսի 29-ից նորից կսկսեն աշխատել հյուրանոցները: Այս մասին տեղեկացրել է տուրիզմի նախարար Էլիզաբեթ Կյոստինգերը:
Ավստրիայում վարակակիրների ընդհանուր թիվը 15 հազար 274 է, որից 12 հազար 362-ն ապաքինվել է: Վարակից մահացել է 549 մարդ: