կարևոր
1831 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 23:27

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ ավարտվել է

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ ավարտվել է

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ: Նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան:

Նախագահ Կլաուդո Տապիանին որոշումը կապել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբ կհռչակվի՞ երկրի չեմպիոնի, թե՞ ոչ:

Առաջնության դադարից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բոկա Խունիորս»-ն էր, երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյթ»-ը: Երկու թիմերի միավորների տարբերությունը մեկ միավոր է: