կարևոր
1958 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 13:10

Թրամփը չի բացառել Չինաստանից փոխհատուցում պահանջելու տարբերակը

Թրամփը չի բացառել Չինաստանից փոխհատուցում պահանջելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեղադրելով Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվոuթյունը թաքցնելու համար, չի բացառում վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը: Այս մասին գրում է «Euronews»-ը:

Նախագահ Թրամփը այս մասին հայտնել է Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում: «Մենք գոհ չենք Չինաստանից: Մենք գոհ չենք այս ամբողջ իրավիճակից, քանի որ կարծում ենք՝ վարակը հնարավոր էր կանգնեցնել աղբյուրի վայրում և այսքան տարածում չէր ունենա»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում ԱՄՆ-ը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես ընդհանուր վարակակիրների, այնպես էլ մահերի թվով:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 1 մլն-ից անցել է, մահացել է ավելի քան 56 հազար մարդ: Ամեն դեպքում նախագահ Թրամփը նահանգապետներին կոչ է արել վերաբացել տնտեսական գործունեությունը: Սպիտակ տունը դրան զուգահեռ նպատակ ունի զգալի ընդլայնել թեստավորման շրջանակը: