01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ապրիլի 28-ին՝ ժամը 09։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Է., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։
Հրդեհը մարվել է ժամը 10։35-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։