կարևոր
1649 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 20:45

Սիմեոնեի հեռանալու դեպքում «Ատլետիկո»-ն կարող է գլխավորել Ալեգրին

Սիմեոնեի հեռանալու դեպքում «Ատլետիկո»-ն կարող է գլխավորել Ալեգրին

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է մարզել իսպանական գրանդ ակումբներից մեկը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: 

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Ատլետների» ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցությունները Ալեգրիի հետ: Եթե «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հեռանա, հենց իտալացի մասնագետն էլ կարող է փոխարինել նրան:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ  գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետի հետ աշխատելու հնարավորությունը: Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոն թիմըսակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն: