Ռուսաստանի 83 մարզում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն անվելացել է 6411-ով՝ հասնելով 93 558-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Վարակակիրների ցուցանիշով Ռուսաստանը գերազանցել է Իրանին, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 91 472 դեպք։
Շտաբից հայտնել են նաև, որ 609 (40,7%) նոր վարակակրի մոտ հիվանդությունը համարվում է ակտիվ փուլում, սակայն այն որևէ ախտանշանով չի արտահայտվում։
Նախօրեին մահվան դեպքերի թիվն ավելացել է 70-ով՝ ընդհանուր հասնելով 867-ի։