կարևոր
1519 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 12:50

Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված էին 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մի շարք այլ հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: