27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Սահմանադրական դատարանը ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից հետաձգել է նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։
Նախագահը դիմել էր ՍԴ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելու համար:
ՍԴ աշխատակարգային որոշումով գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը պետք է մեկնարկեր այսօր, սակայն նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։