27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Բելգիայում հավաքագրվում են մարդիկ, որոնք կդիտարկեն կորոնավիրուսով վարակված անձանց ունեցած շարժը: Այս մասին գրում է «Еuronews»-ը:
Բելգիան հապճեպ հավաքում է 2 000 մարդու այդ գործընթացը հեռախոսով կազմակերպելու համար: Նշվում է, որ այդ մարդիկ աշխատելու են հեռախոսային զանգերի կենտրոնից:
«Յուրաքանչյուր նոր վարակված անձի հետ կապ կհաստատվի և կճշգրտվի նրա շփման շրջանակը վերջին 14 օրվա ընթացքում»,- նշել է պատգամավոր Ժիլ Վանդեն Բուրեն: Շփման շրջանակը հստակեցնելուց հետո արդեն աշխատանք կկատարվի կոնտակտավորների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ: Նշվում է, որ այդ ընթացքում վարակվածի անունը չի հիշատակվի:
Այդ հեռախոսային խոսակցություններում չեն բացահայտվի որևէ այլ անձնական տվյալներ, ինչպես նաև տեղն ու ժամը, թե մոտավորապես, երբ կարող էր քաղաքացին վարակված լիներ: Պատգամավորը տեղեկացրել է, որ քննարկվում են աստիճանաբար կարանատինից դուրս գալու հնարավորությունները, ինչին զուգահեռ շարունակելու են հետևել վարակի զարգացումներին: