կարևոր
1279 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-28 11:14

Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը

Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը

Ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։

Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 1988թ-ի ծնված Վոլոդյա Վ.-ին: