Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,064,837-ի, մահացել է 211,609 մարդ, ապաքինվել՝ 922,397-ը։
Վերոնշյալ 3 միլիոն վարակակրից ավելի քան 1 միլիոնը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Երկրում մահացել է 56,803 մարդ։ Երկիրը վարակակիրների և զոհերի թվով առաջատարի դիրքերը չի զիջում բավականին երկար ժամանակ։
Հակառեկորդակիրների եռյակում են նաև Իսպանիան (229 հազարից ավելի վարակված, 23,521 մահ) և Իտալիան (199 հազարից ավելի վարակված, 26,977 մահ)։