կարևոր
1954 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-28 09:18

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ

ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ, այդ թվում քաղաքացիական ավիացիայի բաղադրիչների եւ կիսահաղորդիչների մասով: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նոր կանոնների համաձայն՝ ամերիկյան ընկերությունները պետք է արտոնագիր ունենան Չինաստանի ռազմական կազմակերպություններին որոշակի ապրանքների մատակարարման համար, նույնիսկ եթե դրանք նախատեսված են քաղաքացիական օգտագործման համար։

Նոր կանոնները կարող են վնաս հասցնել կիսահաղորդիչների արտադրությանը եւ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի համար սարքավորումների վաճառքին։

«Կարեւոր է հաշվի առնել բիզնես վարելու հետեւանքները այն երկրների հետ, որոնք ունեն ամերիկյան ընկերություններից ձեռք բերած ապրանքները ռազմական նպատակների համար վերաուղղորդելու պատմություն»,- նշել է առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսսը։