կարևոր
1931 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-27 23:51

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 23 000-ը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 23 000-ը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 23 293-ի: Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությանը կից գործակալությանից, հաղորդում է ТАСС-ը։

Վերջին մեկ օրում մահացածների թիվն աճել է 437-ով: Հիվանդանոցներում մահացել է 14 500 մարդ, ևս 8800-ը՝ այլ սոցիալ-բժշկական խնամքի հաստատություններում:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 3764-ով՝ հասնելով 128 339-ի: