29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։
Առաքելյանը հայտնել է, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։
Նա նշել է, որ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել են ԵԽ-ի՝ համավարակով պայմանավորված կալանավորին ազատ արձակելու հայտարարությունը. «Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում։ Դա նույնպես բարձրաձայնել եմ դատարանում»։
Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: