կարևոր
599 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-04-27 22:41

Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։