24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության եւ տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Վախթանգ Անանյան փողոցի նրա տանն ու օժանդակ շինություններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ, փամփուշտ, պարկուճ, գնդակ, կանեփի սերմերի նմանվող հատիկներ եւ այլն։
Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։