Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով տեղի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը։
«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար։ Այսպիսի քայլը հնարավոր դարձավ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Այսպիսի հրամանը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։