28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Սուբվենցիաների տրամադրման նպատակով ՀՀ կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, ինչի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում:
«Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:
Նշենք նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցը»,-նշված է հաղորդագրությունում։