970 դիտում, 2020.04.27 21:43

Պարետի որոշմամբ քաղաք Մարտունիում և Լիճք համայնքում 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ քաղաք Մարտունիում և Լիճք համայնքում 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Մարտունի քաղաքում և Լիճք համայնքում 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումից:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1100-Ա, N 1103-Ա, N 1099-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

    1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53.

    2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.

    3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։