01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Իսրայելում ընթացիկ տարվա մայիսի 3-ից փոքր քոթեջներում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որոնք ունեն սենյակներ, որոնց մուտքերը առաջին հարկից են՝ կրկին կթույլատրվի հյուրեր ընդունել։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի Զբոսաշրջության նախարարությանը։
Ապրիլի 27-ին Իսրայելում տեղի է ունեցել խորհրդակցություն երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, որտեղ քննարկվել է զբոսաշրջության վերսկսման հարցը: Դրա արդյունքում հավանության է արժանացել Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինի առաջարկը՝ ոլորտն աստիճանաբար աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ։
Որոշվել է նաև, որ առաջիկա օրերին Իսրայելի առողջապահության նախարարության հետ կմշակվի «Մանուշակագույն նշան» հատուկ ստանդարտը, որը հաստատում է կորոնավիրուսի պանդեմիայի գործողության ընթացքում հյուրանոցների և համարների շահագործման հնարավորությունը: Զբոսաշրջության ոլորտում գործունեությանը վերադառնալու հետագա քայլերը կախված կլինեն համաճարակաբանական իրավիճակից։